Հայաստանի բնական տեսարժան վայրերը
Հայաստանի բնական տեսարժան վայրերը
Հայաստանում «Հատուկ պահպանվող բնական տարածքների մասին» (1991) օրենքի համաձայն, բնության հուշարձանները ունեն հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ և հանդիսանում են բացառիկ կամ բնորոշ գիտական և պատմամշակութային նշանակություն ունեցող բնական օբյեկտներ: Լանդշաֆտային համալիրների և դրանց առանձին բաղադրիչների գենետիկական, տարիքային, ձևաբանական և այլ առանձնահատկությունների մեծ տարբերությունները ստեղծել են կենդանի և ոչ կենդանի բնական հուշարձանների հարուստ բազմազանություն: Նրանցից շատերը միջազգային մեծ նշանակություն ունեն և համարվում են միջազգային չափանիշներ: